ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի նախազգուշացումը սպասվող տեղումների և օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2011 20:08

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, առաջիկա 5 օրերին` հոկտեմբերի 26-29-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 26-27-ին ինտենսիվ: Հոկտեմբերի 26-ին լեռնային շրջաններում, 27-29-ը` նաև Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով:  30-ին սպասվում է առավելապես  առանց տեղումների եղանակ: Քամին  հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ, 26-27-ին առանձին վայրերում ուժգնացում` 15-20մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 11-13 աստիճանով:

 

Երևանում
Հոկտեմբերի  26-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հոկտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 1408 անգամ:
Print Friendly

Leave a Reply