Բերտրան Դելանոեն առաջարկել է ներդրումային ծրագրերի շնորհանդեսը կազմակերպել Փարիզի քաղաքապետարանում
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 25, 2011 23:50Երեւանի քաղաքապետԿարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեին
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Փարիզի քաղաքապետ , ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հետ: Քաղաքապետերը քննարակել են մայրաքաղաքների միջեւ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու եւ ֆրանկոֆոն քաղաքապետերի գագաթնաժողովը Երեւանում անցկացնելու որոշման համար, նշել է, որ, չնայած, բարձր վստահությամբ ձեւավորված հարաբերություններին` անելիքները դեռ շատ են:
Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, որն ավելի քան բարեկամական մթնոլորտում է անցնում, նշել է, որ այս օրը համարում է պատմական եւ ոգեւորիչ երկու քաղաքների հարաբերություների հետագա զարգացման համար:
“Այս ամենը ոգեւորում եւ քաջալերում է մեզ, որպեսզի ջանքեր ներդնենք հարաբերություններն ընդլայնելու համար: Ցանկալի է, որ փոխայցերը լինեն ավելի հաճախակի: Ուրախ եմ, որ աշխատում եմ Ձեզ հետ: Մեզ հետաքրքրում են նոր տեխնոլոգիական մոտեցումներն ու գաղափարները կառավարման համակարգում, որոնք կարող են լինել օրինակելի եւ իրենց կիրառությունը գտնել նաեւ Փարիզում”,- նշել է Բերտրան Դելանոեն:
Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից ներդրումային ծրագրերի եւ տարբեր ոլորտներում հնարավոր փոխշահավետ համագործակցության առաջարկները` Կարեն Կարապետյանը վերահաստատել է այն միտքը, որ Երեւանը բաց է եւ պատրաստակամ փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար եւ, որ Փարիզի գործընկերների աջակցությամբ Երեւանը կարող է դառնալ բիզնեսի զարգացման հրապարակ, ինչը կխթանի երկու քաղաքների միջեւ փոխգործակցությանը եւ կձեւավորի նոր բիզնես մշակույթ:
Բերտրան Դելանոեն առաջարկել է ներդրումային ծրագրերի շնորհանդեսը կազմակերպել Փարիզի քաղաքապետարանում` ֆիանսիացի գործարար շչջանակներին ներկայացնելով նորդրումային ծրագրերի ամբողջական փաթեթը:
Քննարկվել են նաեւ փոխայցելությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու մշակութային փոխշահավետ ծրագրերի իրականացումը:
“Ֆրանսիական մշակույթը հայտնի է Երեւանում եւ պահանջված: Մենք պետք է կարողանանք այդ հարաբերությունները զարգացնել երկուստեք փոխշահավետ հիմքերի վրա”,-նշել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանն ու Բերտրան Դելանոեն քննարկել են նաեւ քաղաքապետարանների աշխատակազմերի միջեւ փորձի փոխանակման, ճարատարապետության, տնտեսական ծրագրերի ընդլայնման եւ մի շարք այլ հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն