Օլիմպիական խաղերի ուղեգրի նոր հույս
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 25, 2011 16:59
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ 2012-ին Լոնդոնում կայանալիքում օլիմպիական խաղերում մասնակից ունենալու խնդիր են իրենց առջև դրել Հայաստանի թիավարները: Նման պատվի արժանանալու համար պետք է 2012-ի հունիսին Պորտուգալիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում 1-9-րդ տեղերը զբաղեցնողների խմբում լինել: Լավ նախապատրաստվելու համար 2012-ի սկզբից թիավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն հաջորդաբար Ծաղկաձորում, Երևանում, Փոթիում և Դոնի Ռոստովում: Դրանք կընդմիջվեն մերոնց մասնակցությամբ միջազգային մրցաշարերով:






Facebook
Tweet This
Email This Post
