Թուրք հաղորդավարուհին երկրաշարժը տեղին է համարում. Քրդերն իրենց տեղը թող իմանան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 16:49

Թուրքիայի Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետ կապված սկանդալային մեկնաբանությամբ է հանդես եկել թուրքական ATV-ի հաղորդավարուհի Մուղլե Անլըն։

Թուրք հաղորդավարուհին եթերով հանդիմանել է Վանի երկրաշարժից տուժվածներին օգնություն ցուցաբերել ցանկացողներին։ «Թող նրանք (քրդերը-NEWS.am) իրենց տեղն իմանան։ Տեղն եկած ժամանակ քար են նետում ոստիկանների վրա։ Այդ քար նետողների ձեռքը թող ջարդվի»,-ասել է թուրք հաղորդավարուհին։

Նշենք, որ Վանի նահանգի հիմնական բնակչությունը քրդերն են։

Մեկ այլ սկանդալային հայտարարություն է արել ուղիղ եթերում թուրքական Haberturk-ի հաղորդավար Դույգու Ջանբաշը՝ նշելով, թե չնայած երկրաշարժը Վանում է եղել, իրենց ցավը մեծ է։

Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։

Երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հասել է 366-ի, իսկ վիրավորներինը՝ 1301։

 

NEWS.am

 

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply