Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի կադրերի և կրթության վարչությունների պատվիրակությունը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 25, 2011 15:13
Հոկտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի կադրերի և կրթության վարչությունների պատվիրակությունը: Այցի ընթացքում Կիպրոսի Ազգային գվարդիայի ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության և կադրերի վերապատրաստման ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դիտվել է 760 անգամ:





Facebook
Tweet This