Թուրքիան Ադրբեջանի հետ ուս ուսի տված կպայքարի Ղարաբաղի համար. Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 16:06

Թուրքիայի Իզմիր քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ տեղի է ունեցել   նավթավերամշակման ձեռնարկության հիմնարկեք, որի ընթացքում Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Ղարաբաղի խնդրին։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  Էրդողանը պնդել է, թե իրենք Ադրբեջանի հետ ուս-ուսի տված կպայքարեն մինչեւ Ղարաբաղն «ազատագրեն» հայերից։ «Ղարաբաղի «բռնազավթումը» ինչքան որ ադրբեջանցիների սիրտն է ցավեցնում, այքնան է Թուրքիայի քաղաքացիների սիրտն է ցավեցնում։  Ադրբեջանում եւ Թուրքիայում միայն խաղաղություն են ուզում»,-ասել է Էրդողանը՝շնորհավորելով Ալիեւին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ։

Թուրքիայի Իզմիր քաղաքում, հոկտեմբերի 25-26-ին, տեղի է ունենալու թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը։

 

NEWS.am

 

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply