Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել են վարչության ու խմբակցության նախագահների պաշտոններից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2009 13:11

Երեկ Աժ «Ժառանգություն» խմբակցության նիստին խմբակցության նախագահի պաշտոնից հրաժարական է տվելԱրմեն Մարտիրոսյանը: Միաձայն խմբակցության ղեկավար է ընտրվել Ստեփան Սաֆարյանը:

Վարչության նախագահի պաշտոնից հրաժարական է տվել նաև Անահիտ Բախշյանը, ում առաջարկով Մարտիրոսյանն ընտրվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ: Փոխնախագահ է ընտրվել պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը:

Բախշյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ իր հրաժարականի մասին:

Իսկ Մարտիրոսյանն «Անկախ»-ին ասաց, որ իր հրաժարականն իր ցանկությամբ է եղել, և որևէ մեկն իրեն չի ստիպել գնալ այդ քայլին:

Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը բացառեց կուսակցությունում նոր հրաժարականներն ու ասաց, որ « «Ժառանգության» քաղաքական գործունեության գիծը կմնա անշեղ»: Նա նաև բացառեց, որ «Ժառանգությունից» ընդհանրապես կհեռանան Բախշյանը, Մարտիրոսյանը:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply