ՄԱԿ-ի 66-ամյակի կապակցությամբ ՙՄԱԿ-ը քեզ համար՚ խորագրով շաբաթ Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2011 15:49

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունն իր գործընկերների` պետական պաշտոնյաների, դիվանագիտական հանրության, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տոնում է ՄԱԿի օրը: ՄԱԿի 66-ամյակը նշվում է ՄԱԿի շաբաթվա շրջանակներում (հոկտեմբերի 20-27):

ՄԱԿի շաբաթվա մեկնարկը տրվեց հոկտեմբերի 20-ին` հայտնի հայազգի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի աշխատանքների ցուցադրմամբ: Պայծառ և գունագեղ նկարներն ու բացիկները պատկերում են պետության ջանքերը` ուղղված կայուն զարգացմանն ու ՄԱԿի արժեքների և սկզբունքների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը:

Այսօր ՄԱԿի մշտական համակարգողը, ՄԱԿի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարները հայկական ԲՈՒՀերի ուսանողների հետ քննարկեցին մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության, ինչպես նաև մարդկային զարգացման խթանմանն ուղղված ՄԱԿի դերը: ՄԱԿի մասին այլ կրթական միջոցառումներ են նախատեսված այս շաբաթվա ընթացքում ՄԱԿի հանրային տեղեկատվության վարչության աշխատակիցների կողմից: ՄԱԿի գրականությունը կբաշխվի Երևանի տարբեր համալսարանների ուսանողներին` Ազգային գրադարանի Շրջիկ գրադարանի միջոցով: Ազգային գրադարանում է գտնվում ՄԱԿի տեղեկատվական գրադարանը:

Տոնակատարության եզրափակումն էր ՄԱԿի Լրագրության մրցանակաբաշխությունը. երեք տաղանդավոր լրագրողներ մրցանակներ ստացան Հայաստանում ՄԱԿի աշխատանքների լավագույնս լուսաբանման համար: 1-ին մրցանակի հաղթողն էր Լիանա Գյոզալյանը (Ռեսպուբլիկա Արմենիա օրաթերթ), ով ստացավ նոութբուկ, 2-րդ մրցանակն ստացավ Հռիփսիմե Ջեբեջյանը (Առավոտ օրաթերթ)` նեթբուկ և 3-րդ մրցանակին` լուսանկարչական սարք, արժանացավ Իրինա Բարսեղյանը (Հանրային ռադիո): ՄԱԿի մանագիտական ժյուրին ընտրությունը կատարել է հաշվի առնլով մասնագիտական հմտությունը, ՄԱԿի գործունեության մասին խորը գիտելիքն ու ստեղծարար միտքը:

ՄԱԿի հայաստանյան գրասենյակն առաջինն է, որը տեղադրել է արևային վահանակների համակարգ: ՄԱԿի գրասենյակի տանիքում արևային վահանակների համակարգի տեղադրմամբ ՄԱԿը ցանկանում է ցածր կարբոնացված տնտեսության և վերարտադրվող էներգիայի օգտագործման նոր տեսլականն առաջարկել: Սա կարող է այլ կազմակերպությունների համար օրինակ լինել:

ՄԱԿի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան ասաց. ՙՄԱԿի գործունեությունը անհնար կլիներ առանց Հայաստանի կառավարության, միջազգային գործընկերների և հայ քաղաքացիական հասարակության լիարժեք ներգրավվածության: Մենք այստեղ ենք որպեսզի աջակցենք ազգային զարգացմանն ուղղված ջանքերը բաց, անաչառ և թափանցիկ կերպով և կառավարական ու ոչ կառավարական սեկտորներում ՄԱԿի միջազգայնորեն ճանաչված չափանիշներին, արժեքներին և լավագույն փորձին համապատասխան: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հայ ժողովրդին, ով հավատում է խաղաղությանը, կայուն զարգացմանը և մարդու իրավունքներին ուղղված մեր աշխատանքներին՚:

Նա նաև շնորհակալություն հայտնեց ՄԱԿի գործընկերներին, ներառյալ` կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին իրենց համագործակցության և Հայաստանում ՄԱԿի տարբեր կառույցների աշխատանքներին աջակցության համար:

Ցուցադրվեց ՄԱԿի Գլխավոր քարտուղարի տեսաուղերձը: Բան կի Մունն ասաց: ՙՄեր այս չափազանց փոխկապակցված աշխարհում բոլորս էլ կարող ենք որևէ բան տալ և որևէ բան վերցնել համատեղ աշխատանքի արդյունքում:՚

1945թ. հոկտեմբերի 24-ին, վաթսունվեց տարի առաջ, ՄԱԿի հիմնադիր Կանոնադրությունն ուժի մեջ մտավ: Հայաստանում ՄԱԿի գրասենյակը հիմնադրվել է 1992թ. դեկտեմբերին:

 

Դիտվել է 2918 անգամ:
Print Friendly

Leave a Reply