Քադաֆիի թաղումը տեսել է միայն չորս մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 15:09

Միայն չորս լիբիացի է  ներկա գտնվել Մուամար Քադաֆիի թաղմանը, հաղորդում է «Интерфакс» -ը`  հղում կատարելով ֆրանսիական «Ֆրանս-24»  հեռուստաալիքին:  Թաղումը կատարվել է ծայրահեղ գաղտնիության պայմաններում: Ականատեսները երդվել են Ղուրանի վրա, որ  Քադաֆիի գերեզմանի տեղը գաղտնի կպահեն:

Գահընկեց լիբիական առաջնորդը սպանվել էր նախորդ շաբաթ: Իր որդու` Մուատասիմի և բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ նա Սիրտ քաղաքում փորձել է ճեղքել ապստամբների շրջափակումը, բայց նրանց գերել են և գնդակահարել:

Նրանց դիակները տեղափոխել էին Միսուրատ քաղաք և տեղադրել առևտրի կենտրոնի արդյունաբերական սառնարանի մեջ` ի ցույց լիբիացիների, ովքեր ցանկանում էին իրենց աչքերով տեսնել այն մարդուն , որ իրենց ղեկավարել է ավելի քան 40 տարի:

 

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply