Ավտովթարներ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 25, 2011 15:06
Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.15-ին, Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կ/մ-ին «Մերսեդես 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
|
Հոկտեմբերի 24-ին, ժամը 03.30-ին, Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-53» և «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-31»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|
|
Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.20-ին, «Դնեպր-10» մակնիշի կցասայլակով մոտոցիկլետը Տավուշի մարզի Բերդ քաղաքի Լևոն Բեկի փողոցում շրջադարձ կատարելիս շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|






Facebook
Tweet This
Email This Post
