ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստ ՀՀ ԱԳՆ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 25, 2011 15:52


Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվելու է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկումներ են ընթանալու ապագա համաձայնագրի հիմնական նպատակների, քաղաքական երկխոսության եւ արդարադատության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

ՀՀ պատվիրակությունը գլխավորելու է հայկական կողմից գլխավոր բանակցող,ՀՀ ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ բանակցային թիմը` եվրոպական կողմից գլխավոր բանակցող, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի ավարտին տեղի է ունենալու ՀՀ ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդի համատեղ մամուլի ասուլիսը:

 

 

Դիտվել է 771 անգամ:
Print Friendly

Leave a Reply