Պարույր Հայրիկյանը սառեցնում է ԱԻՄ-ը եւ միանում ՀՀԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 25, 2011 14:42

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ սառեցնում է իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը եւ «զրոյից վերականգնում» Ազգային միացյալ կուսակցությունը՝  աջակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Այս մասին նա հայտարարել է այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Տրամաբանական եմ համարում առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու որոշումը՝ հաշվի առնելով, որ եւ ՀՀԿ-ն ու ԱԻՄ-ը նույն արմատից են սերում»,- ասել է Հայրիկյանը՝ հավելելով, որ աթոռի կամ պաշտոնի որեւէ ակնկալիք չունի:

Հայրիկյանը տեղեկացրել է, որ արդեն իր ծրագիրը ներկայացրել է ՀՀԿ-ին, ըստ որի, Հայաստանը բացառիկ երկիր է դառնալու աշխարհում։ Նրա խոսքով, իրեն ՀՀԿ-ից ասել են, որ Սերժ Սարգսյանն արդեն ծանոթացել է իր ծրագրին եւ ինքը հիմա պատասխանի է սպասում: «Սերժ Սարգսյանն այժմ մտորումների մեջ է այն պատճառով, որ այդ ծրագիրն առաջին անգամ պետք է կիրառվի. որեւէ երկրում նման բան չի եղել»,- ասել է նա:

 

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply