Երկրաշարժ Թուրքիայում. զոհերի թիվը աճում է /լուսանկարներ/

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 14:13

Վերջին տվյալներով Թուրքիայի երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 366-ի,մոտ 1300-ը տուժել են: Փլատակներում  դեռ մարդիկ կան: Փրկարարները շարունակում են մաքրել փլատակները` կենդանի մնացած  մարդ գտնելու հույսով:

Հարյուր հազարավոր մարդիկ անօթևան են մնացել և արդեն երկրորդ օրն է` գիշերում են դրսում: ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը հաղորդում է , որ վրանային ճամբար է կառուցվել, բայց չի բավարարում տուժածներին:

Երկրաշարժը, որ տեղի ունեցավ կիրակի Թուրքիայի հարավ արևելքում, հողին հավասարեցրեց ավելի,  քան 2000 տուն Վանի և Էրջիշի նահանգներում:

Փորձագետներն  ասում են, որ տների մեծ մասը կառուցվել է խախտումներով կամ բոլորովին հաշվի առնած չի  եղել  սեյսմիկ վտանգը:

 

 

 

 

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply