Նախկին ամուսինը դանակահարել է կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2011 12:45
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 29-ամյա Դիաննա Մ.-ն և 35-ամյա Արևիկ Գ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 14.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, Դիաննա Մ.-ին, այնուհետև` վիճաբանությանը միջամտած Արևիկ Գ.-ին, դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել Դիաննա Մ.-ի նախկին ամուսինը` նախկինում դատապարտված, 29-ամյա Ատոմ Բ.-ն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ատոմ Բ.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 676 անգամ:
Print Friendly

Leave a Reply