Միսրաթում կազմակերպել են Քադաֆիի անձնական իրերի ցուցահանդես

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 12:43

Միսրաթում, ուր վերջին օրերն է անցկացրել նախկին առաջնորդ Քադաֆին որդու հետ, կազմակերպվել է  գնդապետի անձնական իրերի ցուցահանդես:

Ապստամբները ցուցադրության են հանել Քադաֆիի ոսկյա ատրճանակը, որը նրա մոտ էր գերության պահին, ինչպես նաև բջջային հեռախոսը, որից օգտվել է մահից առաջ, ինչպես նաև  Սիրտի նստավայրից բերված ինտերիերի պարագաներ: Այսօր կայացել է Քադաֆիի ու նրա որդու` Մուաթասիմի , ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Աբու Բաքրա Յունիսի թաղումն անապատում: Տեղը գաղտնի է պահվում:

 

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply