Շախմատի` Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնությունում հաղթեց Վիետնամի ընտրանուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 10, 2009 13:30

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Վիետնամի ընտրանու նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը համապատասխանաբար հաղթեցին Յոանգ Թհի Բաո Թրամին, Յոհանգ Թհի Նհիուին, Վո Թհի Կիմ Փհունգին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Ֆամ Լե Թհո Նգուենի հետ:
Մյուս մրցամարտերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Ուկրաինա-ԱՄՆ`2:2, Հնդկաստան- Չինաստան-2` 2,5:1,5, Ռուսաստան-Լեհաստան`2:2, Չինաստան-1-Վրաստան` 3,5:05: Մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Լեհաստանի հավաքականը: 1 միավորով ետ են մնում Չինաստանի 1-ին թիմի ներկայացուցիչները, ապա 8-ական միավորով հաջորդում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի հավաքականները: Փաստորեն, այս հաջողությունից հետո մերոնք նկատելիորեն բարելավեցին մրցաշարային իրենց դիրքը և հայտնվեցին առաջատարների խմբում:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply