Քեյթ Մոսի ոսկյա արձանը վաճառվել է 1 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 12:11

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մանեքենուհու ոսկյա արձանը վաճառվել է 1 մլն դոլարով: Այն գնել է  աստղի անանուն երկրպագուն Ասիայից: «Միկրոտիեզերքի Սիրենան» անվանված քանդակի հեղինակ Մարկ Քուինն ասել է, որ այդ աշխատանքի համար 10 կգ 18 կարատանոց ոսկի է ծախսվել: Սա Հին Եգիպտոսի ժամանակներից  ի վեր ամենամեծ ոսկյա քանդակն է: Այն ներկայացնում է աստղին  յոգայի բարդ դիրքում` գլխին կպցրած ոտքով:

Մինչ վաճառքի հանվելն այն բրիտանական թանգարանի ցուցանմուշ էր: Քուինն ասում է, որ «Մոսը Սֆինքսի` հանելուկ-կնոջ  ժամանակակից վարկածն է, նա ինքն իրեն արտացոլող հայելի է, մեր օրերի Վեներան»: Ի դեպ Մոսն առաջին անգամ չէ, որ արժանանում է արվեստի գործի մուսա դառնալու պատվին: 2002-ին Քուինն իր այլ գործընկերների հետ ցուցահանդես էր կազմակերպել, որի ցուցանմուշների մեծ մասը կրկին թոփ-մոդելին էր նվիրված: Իսկ նկարիչ Լյուսյեն Ֆրեյդը մի քանի տարի առաջ հղի աստղին մերկ էր պատկերել: Նկարը աճուրդով վաճառվեց 6,3 մլն դոլարով:

 

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply