28-ամյա երիտասարդին գտել են առաստաղից կախված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2011 12:09

Հոկտեմբերի 24-ին`ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 22 շենքի 30-րդ բնա­կարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը. ննջա­սեն­­յակում հայտնաբերվել է 1983 թվականին ծնված Գևորգ Հովհաննիսյանի դին` առաս­տա­ղից կախված:

 

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply