Բրիտանիայում պատգամավորները հրաժարվել են ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 10:52

Բրիտանական խորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 24-ին քվեարկել են Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալու որոշման դեմ: Հանրաքվե անցկացնելու կողմ է քվարկել 111, դեմ` 483 պատգամավոր:

Վերջիններիս մեծամասնությունը Լեյբորիստների կուսակցության ներկայացուցիչներ են: Քվեարկությանը  նախորդել է 5-ժամանոց քննարկում: Ներածականում վարչապետ Դևիդ Քեմերոնը խնդրել է խորհրդարանականներին քվեարկել ռեֆերենդումի դեմ, ընդգծելով, որ հիմա դրա համար ընտրված լավագույն ժամանակը չէ, քանի Եվրոպան դեռ ճգնաժամի մեջ է:

«Երբ հարևանիդ տունն այրվում է, առաջին ձեր ցանկությունը պետք է լինի հանգցնել հրդեհը, թեկուզ նրա համար, որ այն ձեր տան վրա չտարածվի»,- հայտարարել է նա ու խոստացել, որ առաջիկա տարիներին  Մեծ Բրիտանիան կաշխատի  Բրյուսելից անկախանալ, սակայն հիմա   ԵՄ-ն հետաքրքրությունները նաև Միացյալ Թագավորության հետաքրքրություններն են: Ռեֆերենդումում ենթադրվում էր որոշել Բրիտանիայի ԵՄ-ի կազմում լինել-չլինելու հարցը: Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ բրիտանացիների 66%-ը դեմ չէ ռեֆերենդումին:

 

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply