Ռոբին Ուիլյամն ամուսնացել է երրորդ անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 10:26

Ամերիկյան դերասան Ռոբին Ուիլյամն ամուսնացել է երրորդ անգամ: Պսակադրությունը տեղի է ունեցել կիրակի, Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող Նապա հովտում: 60-ամյա դերասանի ընտրյալը գրաֆիկական-դիզայներ Սյուզան Շնայդերն է: Նրանք ծանոթացել են 2009-ին` դերասանի  սրտի վիրահատությունից  հետո: Նրա խոսքով, Շնայդերի խնամքն է իրեն ոտքի կանգնեցրել վիրահատությունից հետո:

Դերասանն առաջին անգամ ամուսնացել է 1978-ին: Ընտանիքը 1988-ին` մի շարք սկանդալներից հետո,  քայքայվեց: Կինը դերասանին մեղադրում էր դավաճանության մեջ: Մեկ տարի անց Ուիլյամսն ամուսնացավ երկրորդ անգամ: Այդ ամուսնությունն էլ ավարտվեց 2008-ին: Առաջին ամուսնությունից նա մեկ որդի ունի, երկրորդից` մեկական  դուստր ու որդի: Ուիլյամսը հայտնի է «Ջումանջի», «Ուր են տանում երազները», «Բարի լույս, Վիետնամ»,«Մեռյալ պոետների  ընկերություն» ֆիլմերից:

 

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply