Մուամար Քադաֆիին կթաղեն անապատում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 10:06

42 տարի Լիբիան ղեկավարած Մուամար Քադաֆիի մարմինը հոկտեմբերի 25-ին  կթաղեն անապատում: Տեղը, ուր կատարվելու է թաղման արարողությունը,  գաղտնի է պահվում: Մինչև երեկ`  հոկտեմբերի 24-ը,  դիակները գտնվում էին Միսրաթ քաղաքում, սակայն, երկուշաբթի երեկոյան դիակներն անհայտ ուղղությամբ են տարել: Մահմեդական ավանդույթների համաձայն, գեներալի մարմինը պետք է թաղվեր մահից մեկ օր անց: Սակայն Ազգային անցումային խորհուրդը ժամանակին չէր պայմանավորվել թաղման վերաբերյալ: Բացի այդ,  Քադաֆիի հարազատները դիմել էին իշխանություններին  գեներալի մարմինն իրենց հանձնելու խնդրանքով, որպեսզի հողին հանձնեին նրա հարազատ Սիրտ քաղաքում: Նրա որդու` Մուստաֆայի մարմինը նույնպես կթաղվի հոր հետ միասին:

Քադաֆիի մահվան հանգամանքների հետաքննություն դեռևս չի կատարվել: Խոսում են այն մասին,  որ ձերբակալության ժամանակ ապստամբներից մեկն է նրա վրա կրակել:

 

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply