«Մանկական-Եվրատեսիլ 2009». Հայաստանը ներկայացնողի անունը հայտնի կդառնա հուլիսի 12-ին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 9, 2009 13:43

eurovision_juniorՀանրային հեռուստաընկերությունն արդեն ընդունում է մանկական «Եվրատեսիլ 2009»-ի Հայաստանի նախընտրական փուլին մասնակցության հայտերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հանրայինի հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանը, դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 22-ն է: Նախընտրական առաջին փուլում ժյուրիի կողմից փակ և գաղտնի քվեարկությամբ կընտրվեն լավագույն 7 երգերը:

Ներկայացված ստեղծագործությունները չպետք է հրապարակված կամ երբևէ ներկայացված լինեն հանրությանը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: Ստեղծագործությունների տևողությունը չպետք է գերազանցի 2,45 րոպեն, նվազագույն տեւողությունը պետք է լինի 2,30 րոպե, լեզուն` միայն հայերեն:

Առաջին փուլում ընտրված լավագույն 7 ստեղծագործությունները կներկայացվեն հուլիսի 12-ին կայանալիք երկրորդ հեռուստափուլում, որի անցկացման կոնկրետ ժամը լրացուցիչ կհրապարակվի:

Երկրորդ ընտրական փուլի ժյուրին արդյունքները կգնահատի փակ եւ գաղտնի քվեարկությամբ: Քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ հայաստանաբնակ հեռուստադիտողերը SMS հաղորդագրություններով, որին կհատկացվի 15 րոպե: Ժյուրիի և հաղորդագրությունների քվեարկությամբ առավելագույն միավորներ հավաքած լավագույն ստեղծագործության հեղինակ-կատարողը իրավունք կստանա Հայաստանը ներկայացնելու նոյեմբերի 21-ին Կիևում կայանալիք Մանկական «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթում:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply