Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 8:30

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի այսօր կայացած նիստում Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ երկու տարի ժամկետով՝ սկսած 2012 թվականի հունվարի 1-ից: Քվեարկության անցած փուլերի ընթացքում ՄԱԿ ԱԽ անդամ են ընտրվել նաեւ Գվատեմալան, Մարոկկոն, Պակիստանն ու Տոգոն:

Արեւելյան Եվրոպայից ժամանակավոր անդամի տեղի համար բարդ պայքար էր ընթանում Ադրբեջանի եւ Սլովենիայի միջեւ: Երկրներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ երկու/երրորդը (128 ձայն) ԱԽ-ում ընդգրկվելու համար: Վերջին քվեարկության արդյունքում Ադրբեջանը ստացել է 155 ձայն:

Ադրբեջանը նախկինում երբեք չի եղել Անվտանգության խորհրդի անդամ, իսկ Սլովենիան եղել է 1998-99 թվականներին:

Դեկտեմբերի 31-ին Անվտանգության խորհրդում իրենց տեղերը կազատեն Բոսնիա եւ Հերցեգովինան, Բրազիլիան, Գաբոնը, Լիբանանն ու Նիգերիան:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից: մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ նահանգները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են:

 

NEWS.am

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply