Եռագույնի պատիվը պաշտպանել ցանկացող արտասահմանում բնակվող մեր հայրենակից մարզիկներն այսուհետ Հայաստանի քաղաքացիություն կստանան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 25, 2011 0:04

Այդ մասին այսօր  հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: «Փորձում ենք մեր խնդիրների լուծմանը ներգրավել ոչ միայն գիտնականների, գործարարների, այլև մարզիկների: Դրա վառ օրինակն է Հայաստանի ֆուտբոլային հավաքականը, որը 1,5-2 տարում լուրջ ցատկ կատարեց, և դա նրա շնորհիվ, որ մեր հավաքականում խաղում են մարդիկ, որոնք մեծացել են այլ երկրում և այսօր որոշել են պաշտպանել հայկական դրոշի, հայկական ֆուտբոլի պատիվը: Եթե կան կոնկրետ մարզիկներ, մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել«,- ասել է  Ս. Սարգսյանը:

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply