Սամվել Տեր-Սահակյանը` շախմատի Եվրոպայի պատանիների չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 10, 2009 14:31

Սամվել Տեր-Սահակյան

Իտալիայի Ֆերմո քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում չեմպիոն դարձավ Սամվել Տեր-Սահակյանը:

18 տարեկանների մրցաշարում հանդես եկող հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Վերջին տուրից առաջ մրցանակային տեղի էին հավակնում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ: Սակայն վճռական պարտիաներում նրանք պարտվեցին և անմասն մնացին խաղարկված պարգևներից: Ի վերջո, 16 և 10 տարեկանների մրցաշարերում Վահե Բաղդասարյանը և ՄիքայելՄկրտչյանը զբաղեցրին 4-րդ և 5-րդ տեղերը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնում էր 23 շախմատիստ: Ցավոք, ունեցանք նաև խայտառակ արդյունքներ. մասնավորապես, Արսեն Աղաջանյանը 12 տարեկանների մրցաշարում հավաքած 4 միավորով հայտնվեց 61-րդ հորիզոնականում:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply