Գլխավոր դատախազության հավաքականը` «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 24, 2011 23:37

Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում անցկացված «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղում ուժերը չափեցին ՀՀ գլխավոր դատախազության և Կրթության ու գիտության նախարարության թիմերը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: Նվազագույն առավելությամբ`1:0 հաշվով հաղթեց Գլխավոր դատախազության թիմը: Նախորդ մրցաշարի հաղթող ՀՀ պաշտպանության նախարարության հավաքականն այս անգամ բավարարվեց 3-րդ տեղով: Հաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին գավաթը հանձնեց ՀՀ  վարչապետը:

Մրցաշարին մասնակցում էին պետական կառավարման մարմինների 14 թիմեր:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply