Բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության խնդիրը մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 24, 2011 19:43

<<Մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության ապահովման հետ կապված պարբերաբար պետք է ուսումնասիրություններ կատարել, գույքագրել վթարային շենքերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել շենքերի հիմքերի ամրացման աշխատանքների ուղղությամբ>>,- հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:Հանձնարարվել է նաեւ շարունակել հետեւողական վերահսկողությունը շինարարություն իրականացնող ընկերությունների պարտավորությունների կատարման մասով, որպեսզի ապահովվի հետիոտնի պատշաճ տեղաշարժը, շինհրապարակների հարակից տարածքներում բացառվի շինարարական աղբի կուտակումն ու բեռնատարների անհարկի կայանումը: Պարտավորությունները խախտողների հանդեպ կկիրառվեն համապատասխան միջոցառումներ:Կարեն Կարապետյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հետեւողական լինել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարմանը:Մայրաքաղաքում երթեւեկության կանոնակարգման եւ հետիոտն անցումների կառուցման ծրագրի մասով զեկուցվել է, որ հաջորդ տարի նախատեսվում են նոր վերգետնյա անցումների կառուցում եւ մի շարք ստորգետնյա հետիոտն անցումների վերանորոգումներ: Ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով քաղաքապետը կարեւորել է ներդրողների հետ բանակցային աշխատանքների ակտիվացումը:  Կրթության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ <<Օգնիր դպրոցիդ>> եւ <<Օգնիր մանկապարտեզիդ>> կայքերի միջոցով կատարված նվիրատվությունների չափը կազմում է մոտ 1 մլրդ  200 միլիոն դրամ: Հավաքագրված գումարով կրթօջախներում իրականացվում են վերանորգման աշխատանքներ, ձեռք է բերվում անհրաժեշտ գույք` դպրոցներն ու մանկապարտեզները ընդունված չափանիշներին համապատասխան նորոգելու եւ կահավորելու նպատակով:  <<Կարեւոր է մշտապես հետադաձ կապ ապահովել դպրոցների  ու մանկապարտեզների հետ եւ  հրապարակային հաշվետվություն ներկայացնել ծախսված յուրաքանչյուր լումայի համար, որպեսզի վստահություն լինի ծրագրի նկատմամբ: Համոզված եմ, որ ֆինանսական աջակցությունների եւ նվիրատվությունների աճն այդ դեպքում կկարկնապատկվի>>,-նշել է Կարեն Կարապետյանն ու հավելել, որ անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ միջոցառումներ` ծրագրերը մշտական ուշադրության տակ պահելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply