“ՀԻԼԹՈՆ” հյուրանոցային ցանցը հետաքրքրված է ներկայանալու Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 24, 2011 18:52Մայրաքաղաքում հյուրանոցային շինարարության եւ հյուրանոցային գործի զարգացմանն անչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և “Ֆիլոքսենոս պոլսկա սպոլկա “ լիազորված ընկերության նախագահ Ռոբերտ Դիլեվսկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ£
Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված “Հիլթոն” հյուրանոցային ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը և իրենց հետաքրքրությունները հայտնել Երեւանում “Հիլթոն” ապրանքանիշը ներկայացնող միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի կառուցման հարցում:
Կարեւորելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացումը` քաղաքապետը ողջունել է հանրաճանաչ հյուրանոցային բրենդի հնարավոր ներկայությունը Երեւանում.
“ Բարձրորակ ծառայություններն ապահովում են զբոսաշրջության համար համապատասխան միջավայր: Մենք շահագրգռված ենք ներդրումային առաջարկով: Վստահ եմ, որ “Հիլթոն” ապրանքանիշը ներկայացված կլինի Երեւանում եւ պատրաստ ենք քննարկել փոխշահավետ գործակցության առաջարկներ”,-նշել է Կարեն Կարապետյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն