Հայաստան է ժամանում ՌԴ հասարակական պալատի պատվիրակությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 24, 2011 17:46

ՀՀ Հանրային խորհրդի հրավերով հոկտեմբերի 26-ին Հայաստան է ժամանում ՌԴ Հասարակական պալատի պատվիրակությունը:

 

Այցի ընթացքում բանակցություններ կտարվեն երկու կառույցների երկկողմ հարաբերություններին, Համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի շրջանակներում 2012թ. համատեղ միջոցառումներին և համաձայնեցված մոտեցումներին, ատոմային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: Բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 28-ին համագործակցության համաձայնագիր կստորագրվի:

 

ՌԴ Հասարակական պալատի պատվիրակությանը՝ պալատի ղեկավար Եվգենի Վելիխովի գլխավորությամբ, կընդունեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Պատվիրակությունը կհյուրընկալվի նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում:

 

Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, Կուրչատովի անվան ինստիտուտի տնօրեն Եվգենի Վելիխովը հանդիպում կունենա նաև ՀՀ ԳԱ նախագահության հետ:

 

Բոլոր հանդիպումներին կմասնակցի ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply