Քադաֆիի որդին գտնվում է Դարֆուրի խմբավորումներից մեկի պաշտպանության տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2011 17:15

Մուամար Քադաֆիի  որդին` Սեյֆ ալ-Իսլամը, որը կարողացել է փախչել իրեն հետապնդող լիբիական նոր իշխանություններից , գտնվում է Սուդանում գործող  անջատողական «Շարժում արդարության և հավասարության համար»  խմբավորման, որի ղեկավարը Հալիլ Իբրահիմն է , պաշտպանության տակ: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ինչպես այսօր  հաղորդել է սուդանական  «Ալ-Ինտիբախա» թերթը , Սեյֆ  ալ- Իսլամը  իր խմբավորումով `վեց զրահապատ մեքենաների շարասունով հեռացել է Սիրտից  օգոստոսի 27-ին : Նա կարողացել է հասնել Չադ` մասնավորապես Բաո շրջան:  Ինչպես հաղորդում է պարբերականը,   Հալիլ Իբրահիմի հովանավորությունը փոխհատուցվել է Քադաֆիի ընտանիքի  ոսկով և փողով: Սեյֆ ալ-Իսլամի ճշգրիտ տեղը նշված չէ:

Մուամար Քադաֆիի երկրորդ տղայի մասին վերջերս տարբեր լուրեր տարածվեցին: Մասնավորապես, որ նա սպանված է կամ նոր իշխանությունները  նրան վիրավոր գերի են վերցրել  և տարել Զլիտան `Տրիպոլիից 160 կմ արևելք:

Ինչ վերաբերում է Հալիլ Իբրահիմին, նրան  Սուդանի իշխանությունները դեռ մայիսին միջազգային հետախուզում են հայտարարել` մեղադրելով 2008թ. Խարթումի վրա  զինված հարձակում իրականացնելու համար,երբ դարֆուրական ապստամբները հարձակվել էին Սուդանի մայրաքաղաքի և նրա արվարձան Օմդուրմանի վրա: Դրանից հետո Սուդանը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Չադի հետ`մեղադրելով նրան անջատողականներին պաշտպանելու մեջ:

 

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply