1004 սնունդ արտադրող ընկերություններում հայտնաբերվել է 890 խախտում

Օրվա լուր | | September 10, 2009 13:24

starbakeryԱյս տարի ստուգումներ են իրականացվել հանրապետությունում գործող 1004 սննդամթերք արտադրող, վերամշակող և ներկրող ընկերություններում. հայտնաբերվել է որակի չափանիշներին անհամապատասխանության 890 դեպք:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի համաձայն` կասեցվել են չափանիշերին չհամապատասխանող ապրանքատեսակների հետագա իրացումը:

Խախտումներ թույլ տված տնտեսվարողներից, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գանձվել է 17 մլն 780 հազար դրամ, որը մուտքագրվել է պետբյուջե:

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանն ասել է, որ  ոչնչացվել է անորակ և ժամկետանց մոտ 3 տոննա սննդամթերք:

Ըստ Վարժապետյանի` նախարարությունում քննարկվում է «Հացի և հացաբուլկեղենի ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումից և գործողության մեջ դրվելուց հետո առավել կկանոնակարգվեն տեսչության` տվյալ ոլորտում իրականցվող աշխատանքները:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply