Ամենահարուստ ասիացու ժառանգությունը կօգտագործվի բարեգործական նպատակով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2011 17:13

2007-ին զոհված Ասիայի ամենահարուստ կնոջ` Նինա Վոնգի կարողությունը բարեգործական նպատակով կօգտագործվի: Խոսքը 12 մլրդ դոլարի մասին է: Նման որոշում է կայացրել դատարանը: Վոնգի սիրեկան,  ֆեն-շույի վարպետ Թոնի Չենը ցանկանում էր ժառանգության տեր դառնալ, սակայն դա նրան չհաջողվեց: Գործը նա տանուլ տվեց 2011-ի ձմռանը, հիմա դատարանը մերժել է նրա բողոքարկման հայցը:

Ինքը` Թոնին,  ամուսնացած է, ունի  3 երեխա: Վոնգի ժառանագության համաձայն, իբր, նրա ողջ կարողությունը փոխանցվելու էր սիրեկանին: Սակայն դատարանում կարողացան ապացուցել, որ կտակը կեղծված է: Փոստաթղթերի կեղծման գործի լսումը կսկսվի նոյեմբերին:

 

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply