Բակո Սահակյանը կարևորել է Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցումը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 24, 2011 17:11
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Նախագահը հատուկ ընդգծել է արդեն իսկ մեկնարկած Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման կարեւորությունը՝ այն համարելով մեր հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկը, որը պետք է իրականացվի բարձր որակով եւ սահմանված ժամկետներում:
ԼՂՀ ղեկավարը նաեւ հանդիպումներ է ունեցել շրջանի մի շարք համայնքներում եւ քննարկել այնտեղ առկա խնդիրները:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
