Հայաստանի ֆուտզալի հավաքականը Թբիլիսիի մրցաշարում գրավեց երկրորդ տեղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հոկտեմբերի 24, 2011 16:50

Թբիլիսիում ավարտվեց ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարը: Իր վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը անցկացրեց Մալթայի թիմի հետ և հաղթեց 4:0 հաշվով: Երկուական գոլի հեղինակ դարձան Արմեն Գյուլամբարյանը և Գրիգոր Կապուկրանյանը: Վրաստանի և Մոլդովայի հավաքականների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով, իսկ հետխաղային 11-մետրանոց հարվածաշարն ավելի հաջող անցկացրեցին խաղահրապարակի տերերը:
Այսպիսով, Վրաստանի հավաքականը վաստակած 7 միավորով գրավեց առաջին տեղը և դուրս եկավ հաջորդ փուլ: Հայաստանի ընտրանին 5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Մոլդովայի ընտրանին ունի 4 միավոր: Ոչ մի միավոր չի վաստակել Մալթայի հավաքականը:

Դիտվել է 843 անգամ:

Leave a Reply