Ուղեղը կօգնի ճիշտ սննդակարգ ընտրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2011 16:16

Փորձարարական սննդաբանության ոլորտում վերջերս կատարված հետազոտությունների արդյունքներն ապացուցեցին գլխուղեղի աշխատանքի առանձնահատկությունների ու քաշի նվազեցմանը միտված ամենաարդյունավետ տեխնիկայի  կապը:

Դոկտոր Դանիել Էյմենն ԱՄՆ-ից, հաստատում է, որ գոյություն ունի գլխուղեղի կառուցվածքի 4 տեսակ:  Գլխուղեղի տեսակը հաշվի առնելով` պետք է ընտրել համապատասխան սննդակարգ:

Ըստ բժշկի` ժամանակակից մարդկանց ուղեղը լինում է 4 տեսակի` իմպուլսիվ, կոմպուլսիվ,  զգացմունքային ու տագնապային:

Կոմպուլսիվ ուղեղով մարդիկ պետք է  ածխաջրերի սահմանափակումով սննդակարգ ընտրեն: Իմպուլսիվ ուղեղը պահանջում է  սպիտակուցները սահմանափակել, զգացմունքային ուղեղով մարդիկ պետք է վերահսկեն սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի կիրառումը միաժամանակ: Իսկ ինչ վերաբերում է տագնապային տեսակին, ապա նրանց դեպքում գերազանց են էկոլոգիապես մաքուր մթերքներն ու բանջարեղենը:

 

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply