Թուրքիայի երկրաշարժի հետևանքով զոհվել է 239 մարդ, անհետացել է երեք գյուղ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2011 16:16

Վանի նահանգում  երկրաշարժի զոհերի պաշտոնական թիվը,  ըստ վերջին  տվյալների,   239-ն է: Տուժել է մոտ 1300 մարդ:

«Էրջիշ լեռնանցքը միայն 40տոկոսով է մատակարավում էլեկտրաէներգիայով, խափանումներ կան նաև Վանում: Բայց երեկոյան խնդիրը կլուծվի»,-այսօր հաղորդել է Թուրքիայի վարչապետի տեղակալ Բեշար Ատալայը:

Փոխվարչապետը ասում է, որ կառավարությունը բոլոր ուժերը կենտրոնացրել է Վանում` երկրաշարժի հետևանքների վերացման համար: Այժմ բավականաչափ մասնագետներ կան շրջանում փրկարարական աշխատանքների համար և լրացուցիչ ուժերի կարիք չկա:

Նահանգում աշխատում են ավելի քան 2,3 հազար փրկարարներ: Ըստ աշխատանքային պլանի`  փրկարար աշխատանքների ավարտից հետո անմիջապես պետք է սկսեն բնակելի տների , ուսումնական հաստատությունների և սոցիալական  կարևոր նշանակության այլ  օբյեկտների վերականգնման աշխատանքները:

«Այսօրվանից  չեն դադարի վրանների ,տաք ծածկոցների և տաքացուցիչների  մատակարումը, փրկարար ծառայությունները աշխատում են կենտրոնացված և կազմակերպված: Բացի այդ,  հաշվառվում են  վնասված կառույցները»,-ասել է փոխվարչապետը:

Նա հաղորդել է , որ շուտով Վան  կայցելեն 200 փորձագետներ, որոնք կզբաղվեն բոլոր այն շենքերի փորձաքննությամբ , որոնց վրա ազդել է տարերքը, հայտնում է ИТАР-ТАСС:

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրաշարժի հետևանքով հիմնահատակ ավերվել են Վան նահանգի Թաբանլ, Մոլլաքասըմ և Յեշիլսու գյուղերը։

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply