Մանր ու միջին բիզնեսը չի կարող հարկային մուտքերն ավելացնել 101 միլիարդ դրամով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2011 15:46

Երիտասարդ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը համոզված է, որ 2012 թվականի պետական բյուջեում հարկային մուտքերն ու սոցվճարները 101 միլիարդ դրամով ավելացնելու նպատակով հարկային բեռը, կամ հարկային մուտքերն առավելապես ավելանալու են մոնոպոլ և օլիգոպոլ տնտեսությունների գերշահույթների կրճատման հաշվին: Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ հակառակ դեպքում` այդ ծրագիրը դատապարտված է ձախողման:

ՙԵթե այսօր կառավարությունը մտածում է, որ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռն ավելացնելով կարող է 101 միլիարդ դրամով հարկային մուտքերն ավելացնել, ապա ես, ի սկզբանե, կարող եմ ասել, որ այս ծրագիրը կձախողվի, ու դա, վստահ եմ, որ քաջ գիտակցում է նաև կառավարությունը և շեշտը դնելու է ստվերի կրճատման ու շուկաներում համաչափ շահույթի ապահովման վրա՚,- Կառլեն Խաչատրյանը:

Իսկ որպես դրա իրագործման նախադրյալ, նա նշեց կառավարության առավել կոշտ կարկաբյուջետային գործունեության իրագործումը: Կառլեն Խաչատրյանը հայտնեց, որ ամբողջ աշխարհում կիրառվող հարկման պրոգրեսիվ սկզբունքը պետք է կիրառվի նաև Հայատանի Հանրապետությունում, և ավելի մեծ եկամուտ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից պետք է ավելի մեծ հարկեր գանձվեն, քան փոքր ու միջին եկամուտներ ունեցողներից:

ՙԴրանով պետությունը կարողանում է նաև իրականացնել իր վրա դրված վերաբաշխիչ գործառույթը և պրոգրեսիվ հարկման միջոցով` ինչ-որ չափով մեղմել սոցիալական բևեռացվածությունն ու եկամուտների բաշխվածության բևեռացվածությունը, որն առկա է տնտեսությունում՚,- ասաց բանախոսը:

 

Իսկ ստվերի, օլիգոպոլ և մոնոպոլ տնտեսության դեմ պայքարը, ինչպես համոզված է տնտեսագիտության թեկնածուն, վաղ թե ուշ պետք է սկսվի, այլապես ծրագիրը կձախողվի:

 

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply