Պարզվում է, որ ստվերային տնտեսությունը”ՙլուրջ ռեզերվ ՚”է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2011 15:41

Անդրադառնալով 2012 թվականի պետբյուջեում հարկային մուտքերն ու սոցվճարները 101 միլիարդ դրամով ավելացնելու մասին կառավարության հայտարարությանը` այսօր”Արմատ”մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը հայտարարեց, որ դրա համար լուրջ ռեզերվներ կան: “ՙԱսեմ, որ դրա համար մեր երկրում բոլոր նախադրյալները կան` հաշվի առնելով հատկապես ստվերային տնտեսության զգալի չափերը` տարբեր գնհատականներով  ստվերային տնտեսությունը կազմում է համախառն ներքին արդյունքի 40-50 տոկոսը, ինչը բավականին լուրջ ռեզերվ է: Եթե կառավարությունը կարողանա համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ստվերի կրճատման ուղղությամբ, դա, բնականաբար, կմեծացնի համախառն ներքին արդյունքը, ինչն էլ ավելի մեծ հարկային եկամուտներ կապահովի՚”,- ասաց բանախոսը:Բացի ստվերային տնտեսության հաշվին բյուջեի մուտքերն ավելացնելու հնարավորությունից, հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթիերիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Կառլեն Խաչատրյանը նշեց նաև որոշակի այլ ռեզերվներ ևս: Խոսքը, մասնավորապես, մոնոպոլիաների և օլիգոպոլիաների տնօրինած ռեզերվներին է վերաբերում.ՙ”Նաև որոշակի ռեզերվներ ունենք` կապված մոնոպոլիաների և օլիգոպոլիաների, եթե չասենք գերշահույթների, ապա գոնե բավական մեծ շահույթների հաշվին, և դա հարկային մուտքերը ավելացնելու են: Ըստ իս, սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնց վրա կառավարությունը պետք է շեշտադրում կատարի, որպեսզի կարողանա իրագործել 101 միլիարդ դրամով հարկային մուտքերն ու սոցվճարները գալիք 2012 թվականին պետբյուջեի մեջ ավելացնելու ուղղությամբ ծրագրերը”՚,- նշեց Կառլեն Խաչատրյանը:

 

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply