Մադոննայի ավագ եղբայրն անօթևան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2011 15:22

Փոփ աստղի 55-ամյա եղբայրն ապրում է կամրջի տակ այն օրից ի վեր, ինչ կորցրել է աշխատանքն ընտանեկան ձեռնարկությունում ու մնացել առանց գոյատևման տարրական միջոցների:

Էնթնի Չիկոնեն Մադոննայի հարազատ եղբայրն է. նա ծայրահեղ աղքատությանմեջ է հայտնվել  հոր` Թոնի Չիկոնեի խաղողի տնկարանի ավերվելուց հետո: Արդեն մեկ տարի է, ինչ նա պատահական վաստակով  է գոյությունը պահպանում և նույնիսկ փողոցում շշեր է հավաքում, որ մի քիչ գումար ունենա:

Հարցազրույցում նա հայտնել է, որ ընտանիքն իրենից երես է թեքել, թույլ տվել, որ ինքը փողոցում սովի մատնվի. «Ես անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս` ինչու իմ քույրը գրպանում միլիոններ ունի, իսկ ես ապրում եմ կամրջի տակ:  Նա շատ ժլատ է»:

Թրավեսի քաղաքի  մոտ գտնվող խաղողի տնտեսությունում (Միչիգանի նահանգ) ֆինանսական ծանր կացություն էր ստեղծվել 2004-ին: Որոշ տվյալների համաձայն, Մադոննան ստիպված էր 900 000 դոլարի ներդրում կատարել: Կլանի գլխավորն իհարկե հերքում է այդ փաստը: Սա առաջին դեպքը չէ, որ երգչուհու բազմաթիվ բարեկամները փորձում են նրա անվան վրա փող աշխատել:  Երգչուհու մյուս եղբայրը` Քրիստոֆեր Չիկոնեն,  2008-ին գիրք է լուսընծայել  «Կյանքն իմ քույր Մադոննայի հետ» վերնագրով, որը չի արժանացել երգչուհու հավանությանը:

 

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply