Մարդահամարի առաջին նախնական տվյալները կհրապարակվեն 2012թ. փետրվարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 24, 2011 17:00

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր ասել է, որ Հայաստանի բնակչության մարդահամարի առաջին նախնական տվյալները կհրապարակվեն 2012թ. փետրվարին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր նա նշել է, որ “մինչեւ այս ամսվա վերջ նախատեսված է իրականացնել այն անձանց հաշվառումը, ովքեր չեն հասցրել հանդիպել հաշվարարներին. մտադիր ենք նվազագույնի հասցնել բացթողումները եւ թերացումները”:

Կարինե Կույումջյանի խոսքով, հաջորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԱՎԾ կհրապարակի տվյալներ առկա եւ մշտական բնակչության թվաքանակների վերաբերյալ:

 

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply