Իրավապաշտպանները պատմել են Քադաֆիի կողմնակիցների զանգվածային սպանդի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2011 15:06

Հոկտեմբերի  23 -ին Լիբիական բռնապետ Քադաֆիի հայրենի  Սիրտ քաղաքի հյուրանոցներից  մեկում  իրավապաշտպան  Human Rights Watch կազմակերպության  անդամները հայտնաբերել են   53 մարդու  դիակ, որոնց ենթադրվում է`   պատժել  են լիբիական ապստամբները: Այդ մասին հաղորդում է  HRWբլոգը:

Հաստատվել է,որ սպանվածներից մի քանիսը Քադաֆիի կողմնակիցներից են : Մարդկանց մի մասը սպանվել է  միանման` նրանց ձեռքերը մեջքին կապած են եղել գնդակահարվելու պահին: Տեղում  հայտնաբերել են մեծ քանակությամբ  Կալաշնիկով ավտոմատի դատարկ պարունակներ և  FN-1 հրացաններ: Հաղորդվում է  նաև, որ  դիակները հասցրել էին բավականաչափ  նեխել: Իրավապաշտպանները եզրակացրել են , որ զանգվածային մահապատիժը  Սիրտ քաղաքի  համար մարտերի վերջին օրերին է եղել. այն  ապստամբները գրավել են հոկտեմբերի 20-ին:

Առաջինը 53 դիակները հայտնաբերել են տեղի բնակիչները , որոնք վերադարձել են քաղաք հոկտեմբերի 21-ին`մարտերից հետո: Սպանվածներից մի մասին մինչև իրավապաշտպանների գալը նրանք տեղավորել էին պարկերում: Զոհերի մեջ կային մի քանի համաերկրացի և երկու բարձրաստիճան Քադաֆիի կողմնակից ` ռազմական սպա և Սիրտի նախկին քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարը:

Human Rights Watch -ը  Ազգային անցումային խորհրդին  ուղղարկել է   նամակ` պահանջելով  կատարել հետաքննություն  զանգվածային մահապատժի կապակցությամբ և  պատասխանատվության ենթարկել  կազմակերպիչներին: Բայց Լիբիայի նոր իշխանությունները  պաշտոնական պատասխան դեռ չեն տվել:

 

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply