27-ամյա երիտասարդը գերեզմանատանը ոսկե շղթա էր հափշտակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 24, 2011 15:08
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 19-րդ փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա մի տղամարդու:
Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի գերեզմանատանը բացահայտ հափշտակել է մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան `պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply