Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. մեկ մարդ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 24, 2011 14:42
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին` 58-ամյա Զոյա Սվարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 900 անգամ:





Facebook
Tweet This