Դիակ` բնակարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 24, 2011 14:19
Հոկտեմբերի 23-ին`ժամը 20.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 21/2 շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել և ոստիկանության աշխատակիցներին է հանձնվել1939 թվականին ծնված Աշոտ Սարգսյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
