Հրդեհ` Բազումի լեռներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 24, 2011 14:13
Հոկտեմբերի 23-ին`ժամը 18.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում`Բազումի լեռներում (Վանաձոր քաղաքի հյուսիսային հատված):
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Հրդեհը մարվել է ժամը 23.10-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք:
Հրդեհաշիջմանը մասնակցել են նաև Քարաբերդ գյուղի բնակիչները:
Դիտվել է 1211 անգամ:





Facebook
Tweet This