Լիբիայում հոկտեմբերի 23-ը պաշտոնական պետական տոն է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2011 14:05

Լիբիան  տոնել է իր ազատագրումը Մուամար Քադաֆիի վարչակարգից:

Հոկտեմբերի 23-ն այսուհետ պաշտոնապես պետական տոն է հռչակված `ոչ աշխատանքային օր:

Չնայած մինչ այժմ քաղաքում չկա ջուր և սահմանափակ է  մթերքի քանակը, այնուամենայնիվ հազարավոր մարդիկ են հավաքվել Տրիպոլիում` ցույցի:

Տոնակատարությանը նույնիսկ հրավառություն է եղել:

Հայտնի է դարձել, որ նոր իշխանությունները խոստացել են օրենսդրորեն ամրապնդել Լիբիայում շարիաթի սկզբունքները, ինպես նաև կատարել նախկին վարչակարգի  ստանձնած միջազգային պարտավորությունները:

Տրիպոլիում աշխատող ուկրաինացի բժիշկների խոսքով,  քաղաքի կենտրոնական փողոցներն ու հրապարակները ցնծացող մարդկանցով է հեղեղված, որոնք նոր կառավարության դրոշներն են ճոճում ու  վանկարկում կարգախոսներ:

 

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply