ԱՄՆ-ում այսօր վաճառելու են Սթիվ Ջոբսի կենսագրականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 24, 2011 11:54

ԱՄՆ-ն սկսում է Սթիվ Ջոբսի պաշտոնական կենսագրականի վաճառքը:

Ուոլթեր Այզեկսոնի գիրքը 650 էջանոց է: Շապիկին Apple-ի հիմնադրի սև-սպիտակ լուսանկարն է: Առաջարկվող գինը` 35 դոլար:

Գրքի շնորհանդեսի նախօրեին հեղինակը հարցազրույցի է մասնակցել ամերիկյան հեռուստատեսությունում: Նրա խոսքով, Ջոբսն իր կյանք այլոց աշխատում էր թույլ չտալ: Բացի այդ, նա երկար ժամանակ թաքցնում էր, որ քաղցկեղով հիվանդ է, իսկ հետո զղջում էր, որ այլընտրանքային թերապիային էր նախապատվությունը տվել ու չի համաձայնել վիրահատվել ավելի վաղ:

Շարադրանքի համաձայն,  Ջոբսը, որին 2003-ին հոկտեմբերին ախտորոշել էին քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակ, 9 ամիս  հրաժարվում էր վիրաբուժական միջամտությունից` հույսը դնելով  այլընտրանքային բժշկության վրա: Նա հումակերությամբ, բուժիչ խոտերով ու հոգեբանի խորհուրդներին հետևելով փորձում էր ազատվել հիվանդությունց:

«Ես  իսկապես էլ չէի  ցանկանում,  որ ինձ վիրահատեն, դրա համար էլ ուզում էի փորձարկել` գուցե ինչ-որ ուրիշ  մեթոդ աշխատի»,- մեջբերվում են Ջոբսի խոսքերը:

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply