«Շատ զարմացա ու շատ ամաչեցի». երգիչը՝ տասնյակում իր ընդգրկվելու մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 24, 2011 10:38

«Ամենից ամենա» հաղորդմանն այս անգամ հարցումներով կազմվել է Sex-խորհրդանիշ երգիչների տասնյակը։

Այն գլխավորում է Արամեն։ Խորհրդանիշ լինելն, ըստ նրա, ժամանակավոր է, իսկ տղամարդը պիտի լինի հավասարակշռված։ Իրեն համարում է հավատարիմ, անդավաճան մարդ։ «Այս սիմվոլը մարդ դառնում ա, երբ անհասանելի ա, երբ դառնա հասանելի, նա կդադարի սիմվոլ լինել»,- ասել է նա՝ նշելով, որ դեռ զարմանում ու ուրախանում է, թե ինչու են իրեն սիրում իր բազմաթիվ երկրպագուները։

Նրան հաջորդում է Միհրան Ծառուկյանը. «Արտիստը պիտի հետևի իր տեսքին և ունենա որոշակի ոճ»,- ասել է նա։ Առօրյայում Ծառուկյանը հագնվում է իր ճաշակով, իսկ բեմ բարձրանալու համար՝ դիմում ոճաբանի։

Երրորդ հորիզոնականում Միշոն է. նա հիմա խիստ զբաղված է իր նոր ձայնասկավառի ձայնագրման աշխատանքներով և հրաժարվել է մեկնաբանել հասարակական հարցման արդյունքում այս տասնյակում իրեն տրված դիրքը՝ նշելով, որ ինքը միասեր՝ «однолюб» է։

Չորրորդ հորիզոնականում ՀՏ Հայկոն է։ Արտաքինը, ըստ նրա կարևոր չէ, քանի որ տղամարդկային հատկանիշների մեջ արտաքինն առաջնային չէ։ Պահվածքը ևս առանձնահատուկ չպիտի լինի. մարդը պիտի պահի իրեն այնպես, ինչպես կա. գուցե կհավանեն, գուցե՝ չեն հավանի։

Հինգերորդ հորիզոնականում Նարեկ Բավեյանն է. «Տղամարդը պիտի հետևի իր արտաքինին»,- ասել է նա՝ հավելելով, որ հանրային համակրանքը վայելելու համար կապ ունի նաև պահվածքը, վերաբերմունքը, ամեն ինչ։ Նա նշել է, որ հաճախ «սարքում են մարդուն»՝ տալով նրան որոշակի ներկայանալի կերպար, որը սակայն լինում է այդ մարդուն լիովին անհամապատասխան կերպար։

Վեցերորդ հորիզոնականում է «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը։ Նա նշել է, որ կարևոր է ներքին էներգետիկան, որ ոմանք շփոթում են սեքսուալության հետ։ «Շատ հաճախ եմ սիրահարվում, բայց կսիրեմ, երևի, մեկին»,- ասել է նա։

Յոթերորդ հորիզոնականում Էրիկն է. «Առաջին հայացքից արտաքինն է գրավում, ուրեմն՝ մարդը պիտի լինի խնամված։ Լինում են դեպքեր, գալիս ա աղջիկ, շատ սեքսուալ ա թվում, շատ գեղեցիկ, սկսում ա խոսել ու ամեն ինչ փչացնում ա»,- ասել է նա։

Ութերորդ հորիզոնականում Մարտին Մկրտչյանն է, ով կարևորում է միշտ կոկիկ, պատշաճ և խնամքով ներկայանալը։ Սիրո խոստովանություններ շատ է լսել, սակայն «однолюб» է։ Իմանալով սեքս-խորհրդանիշների տասնյակում ընդգրկվելու մասին՝ նա ասաց. «Շատ զարմացա ու շատ ամաչեցի»։

Իններորդ հորիզոնականում Վլադիմիր Բարխոյանն է, ով իրեն այս անվանակարգում խորհրդանիշ չի համարում։ «Շատ հաճախ կինն է համարում տղամարդուն սեքսուալ, այլ ոչ՝ տղամարդը՝ ինքն իրեն»,- ասել է նա՝ հավաստելով, որ այդպիսին համարվելու համար անհրաժեշտ է ճիշտ վերաբերմունք դրսևորել կնոջ նկատմամբ, ոչ թե հավելյալ ուշադրություն հատկացնել սեփական անձի խնամքին։

Տասներորդ հորիզոնականում է Արմոն։ Նա կարծում է, որ սեքսուալ համարվելու համար անհրաժեշտ է, որ մարդն «իրեն պահի այնպես, ինչպես որ կա»։

Tert.am

 

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply