Թուրքիայի տարածքում ողջ գիշեր շարունակվել են ուժգին ցնցումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 24, 2011 10:33

Թուրքիայի հարավ-արեւելքում՝ Վանի նահանգում, շարունակում են երկրակեղեւի ուժգին ցնցումները: Հոկտեմբերի 23-ին` Երեւանի ժամանակով ժամը 15:40-ին տեղի ունեցած խոշոր երկրաշարժից հետո մինչ այժմ մի քանի տասնյակ լուրջ ցնցումներ են արձանագրվել 4 եւ ավելի մագնիտուդ ուժգնությամբ, Վան քաղաքի մոտակայքում 2.30 կմ խորության տակ: Այդ մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքը:

Նշենք, որ այս գիշեր, ըստ Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքի, նույնպես գրանցվել են ցնցումներ 4 եւ ավելի մագնիտուդ ուժգնությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հատնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 200-ը: Այդ մասին հայտնել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նայիմ Սահինին:

117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Էրջիշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվածք է ստացել 1090 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի:

Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք:

Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:

 

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply