Թուրքիան հրաժարվել է միջազգային օգնությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 24, 2011 10:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ իր երկիրը ունակ է ինքնուրույն պայքարել Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների հետ:

Այս մասին հաղորդում է Reuters-ը, միաժամանակ հայտնելով, որ Թուրքիայի կառավարության ղեկավարն երախտագիտություն է հայտնել օգնություն առաջարկած բոլոր երկրներին` ներառյալ Հայաստանն ու Իսրայելը, որոնց հետ Անկարան լարված հարաբերություններ ունի:

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին, նշելով, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների:

Mediamax.am

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply